
Փարիզի ուղեղի ինստիտուտի գիտնականները զարմանալի բացահայտում են արել։ Այդ մասին խոսել է նյարդաբան Դելֆինա Ուդիեթը, գրում է Science Advances պորտալը։
Փորձագետների կողմից անցկացված հետազոտությունները բացահայտել են ուղեղի համար ամենաարդյունավետ շրջանը։ Պարզվել է, որ ուղեղը կարողանում է լուծել ամենադժվար խնդիրները քնելուց առաջ։
Մասնագետները պարզել են, որ N1 քնի փուլում, քնելուց առաջ ակտիվանում է ստեղծագործական միտքը։ Սա միջանկյալ փուլ է խորը քնի և զարթուն լինելու միջև, և այս պահին ուղեղը կարողանում է գտնել ամենաանսպասելի լուծումները։
Հետաքրքիր է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում գրեթե ոչ ոք չի ուսումնասիրել այս թեման: