Նինոծմինդայից դեպի մաքսակետ տանող ճանապարհը Օրլովկա -Ժդանովական հատվածում ժամը 10։00-ի դրությամբ ամբողջությամբ պատված է մերկասառույցով, որի վրա առկա է նաև ձյան բարակ շերտ ինչն էլ ավելի վտանգավոր է դարձնում երթևեկությունը։ Նշված հատվածում տեղ -տեղ թույլ բուք է, սակայն ճանապարհը ամբողջությամբ բաց է։ Երեկ երեկոյան արգելվել էր բեռնատարների երթևեկությունը։ Այսօր ժամը 10։30-ի դրությամբ մոտ 20 բեռնատար կայանված են նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցում։
Նինոծմինդա-Օրլովկա հատվածում մերկասառույց չկա։
Նշենք նաև, որ առատ ձյան և բքի պատճառով փակ է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղ տանող ճանապարհը։