Նինոծմինդայի շրջանի բնակչուհին դիմել է NOR ռադիոկայան հայտնելու իր բողոքները, որոնցից մեկը հանդիսանում է խանութներում ապրանքի գների ահավոր թանկացումները։
Թանկացումներին NOR ռադիոկայանը օրեր առաջ անդրադարձել էր։
Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի ազգային գործակալության փորձագետը մեզ ասաց, որ գյուղատնտեսության նախարարությունը սննդի գների բարձարացումների վերաբերյալ կոնկրետ ոչինչ չի կարող ասել, քանի որ գները կարգավորվում են շուկայի կողմից, հետևաբար թանկացումներն ու նվազումները պայմանավորված են միայն շուկայի դինամիկայից։
Բնակիչը նաև բողոքում է թեստավորումների քաշքշուկից, անհարմարություններից ու գներից։
Բնակիչը նաև մեղադրում է ղեկավար անձանց, որ տեղյակ լինելով այս ամենի մասին համապատասխան կառույցներում համապատասխան ձևով չեն բարձրաձայնում գյուղացիների խնդիրների ու հոգսերի մասին, ավելացնելով, որ ղեկավար անձինք միայն ընտրությունների ժամանակ են հիշում բնակիչների գոյության մասին։
Նա նաև ասում է, որ իր ներկայացրածը և բողոք է և խնդրանք՝ ղեկավարությանը։
Մանրամասները՝ աուդիոնյութում.