Նինոծմինդա քաղաքի Նորաշեն թաղամասի Միկոյան փողոցի կոյուղու հորը վերանորոգել է հույսը կորցրած բնակիչը։
NOR ռադիոկայանը երկու ամիս առաջ լուսաբանել էր, որ Միկոյան փողոցի Կոյուղու հորը կիսավեր վիճակում է։ Իսկ այս վիճակում վտանգավոր էր թե՛ հետիոտների, թե՛ մեքենաների համար։
Տեսնելով, որ խնդիրը մնում է չլուծված՝ այս փողոցի բնակիչ Մխիթար Բդոյանը մի քանի օր առաջ ինքնուրույն վերացրել է խնդիրը։ Ինչպես ասաց Բդոյանի կինը, քանի որ դիտահորը գտնվում է իրենց տան դիմաց և անհարմարություններ է պատճառել, և ոչ ոք ուշադրություն չի դարձրել, չնայած բազմիցս դիմել են, բայց իրենք չեն ուղղել այն։ Եվ սա արդեն երկրորդ անգամն է, որ իրենց ֆինանսներով կոյուղու հորն են նորոգում։
Միկոյան փողոցը ասֆալտապատվել է 2017 թվականին, միաժամանակ վերանորոգվել է կոյուղու բետոնը։
Քաղաքում դեռևս մնացել են կոտրված հորեր, որոնք խանգարում են երթևեկությանը :
Միկոյան փողոցը ասֆալտապատվել է 2017 թվականին, միաժամանակ վերանորոգվել է կոյուղու բետոնը։
Քաղաքում դեռևս մնացել են կոտրված հորեր, որոնք խանգարում են երթևեկությանը և դժգոհում բնակիչներին:
Նկարահանման պահին Միկոյան փողոցում ջրատար խողովակ էր պայթել. Խնդիրը վերացնելու համար տեղում աշխատում էին Վրաստանի միացյալ ջրամատակարարման դեպարտամենտի աշխատակիցները։