
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Վրաստանում դեկտեմբերի 21-23-ին սպասվում են բարդ օդերևութաբանական պայմաններ՝ տեղումներ, առավելապես ձյան տեսքով, ուժեղ քամի, առատ ձյուն, լեռներում մառախուղ և բուք, ծովում փոթորիկ, ճանապարհներին մերկասառույց, էլեկտրահաղորդման գծերի սառցակալում, լեռնային շրջաններում ձնահյուսի վտանգ:
Գործակալության տվյալներով՝ ճանապարհների որոշ հատվածներում երթևեկությունը կսահմանափակվի։
«Դեկտեմբերի 23-26-ին Կոլխեթիի ցածրադիր գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4, -6 աստիճան, ինչը կարող է վնասել ցիտրուսային կուլտուրաներին»,- ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։