Դեկտեմբերի 22-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում տեղի կունենա 2022 թվականի բյուջեի քննարկում։
Քաղաքապետարանն արդեն սակրեբուլոյի քննարկմանն է ներկայացրել 2022 թվականի բյուջեի վերջնական տարբերակը։ Իսկ վաղը ժամը 11:00-ին բյուջեի քննարկում է լինելու։ Ցանկացողները կարող են մասնակցել քննարկմանը։
Լսումները սկսվել են 2021 թվականի նոյեմբերի 17-ին։ Մինչև նոյեմբերի 25-ը բնակիչները կարող էին ներկայացնել իրենց նախագծերը։ Սակայն բնակիչների կողմից ակտիվություն չի նկատվել։ Նախաձեռնող խմբից ստացվել է միայն մեկ հայտարարություն՝ ենթակառուցվածքային նախագծերի հետ կապված առաջարկներով։
2022 թվականի բյուջեի ուշադրության կենտրոնում է քաղաքապետարանում գտնվող անավարտ աշխատանքների ավարտը։
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի բյուջեի նախագիծը կազմում է մոտ 9,200,000 լարի։ Բյուջեի նախագծով ենթակառուցվածքային աշխատանքների համար հատկացվել է 1 863 100 լարի։