
Ձյան տեղումների պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի Եֆրեմովկա և Սամեբա գյուղերի ճանապարհը մնում է ժամանակավոր փակ, տեղ-տեղ՝ անանցանելի։
Ինչպես մեկնաբանեց փոխքաղաքապետ Արմեն Բդոյանը, ճանապարհային իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ենք ստացել, որ Եֆրեմովկա և Սամեբա գյուղերի ուղղությամբ ճանապարհները ժամանակավորապես փակ են։
Բդոյանը հավելեց, որ գյուղական ճանապարհները ձնից մաքրող ընկերությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում սկսել աշխատանքները։ Ձնաբքի հանդարտվելուն պես ճանապարհները կմաքրվեն։
Հավելենք, որ երբ փակվում են ճանապարհները, գյուղի պատասխանատուները հայտնում են, որից հետո մաքրվում են։
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, բքի և ձնաբքի պատճառով փակ են Նինոծմինդա-Ծալկա և Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհները:
Բոլոր վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ երթևեկությունից։