Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով այս հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունն արգելված է,- այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը:
Գերատեսչության տվյալներով՝ նույն ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում թույլատրվում է միայն թեթև ավտոտրանսպորտի երթեւեկությունը։ Միևնույն ժամանակ, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։
Շարժումն իրականացվելու է պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։1tv.ge