Վրաստանի կառավարությունը հայտարարել է անձնագրերի ու քաղաքացիների ինքնության վկայականների նոր բարեփոխման մասին։ Մասնավորապես, նախատեսվում է ներդնել չորրորդ սերնդի կենսաչափական անձնագրեր, ինչպես նաև նոր ստանդարտի նույնականացման քարտեր։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է spress.ge-ն։
«Մենք նախատեսում ենք շարունակել աշխատանքը թվայնացման անցման ուղղությամբ։ Շուտով Վրաստանում կգործի թվային «Արդարադատության տուն»։ Սա ենթադրում է «Արդարադատության տների» զարգացման նոր փուլ և դրանց անցում ժամանակակից թվային ստանդարտին։
Թվային «Արդարադատության տան» բջջային հավելվածը մշակման փուլում է և կավարտվի առաջիկա ամիսներին։ Այս բջջային հավելվածի միջոցով սպառողը կկարողանա օգտվել ցանկացած ծառայությունից՝ անգամ տնից դուրս չգալով։ Նախատեսվում է նաեւ ներկայացնել ամենաժամանակակից կենսաչափական անձնագրերը՝ արդեն չորրորդ սերնդի։ Բացի այդ, առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք շրջանառության մեջ կմտցնենք նոր սերնդի ինքնության վկայականները»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Նշենք, որ քաղաքացիների անձնագրերի և նույնականացման քարտերի թվայնացումը «Թվային պետություն» գլոբալ ռազմավարության մաս է կազմում։ Նրա հիմնական բաղադրիչներից են արդեն հայտնի QR կոդերը, այսպես կոչված. պատվաստումների վկայականներ և դեռևս լայնորեն անհայտ գլոբալ ID: Փաստաթղթերի թվայնացումը նախատեսված է նաև քաղաքացիների համար ազգային բանկի նոր թվային արժույթին (CBDC) անմիջական մուտք ապահովելու համար: