Ճանապարհների վիճակի մասին

Ճանապարհների վիճակի մասին

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի ողջ տարածքում այս պահին գործում են երթևեկության սահմանափակումներ հետևյալ ճանապարհներին:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Նույն ճանապարհի Մլեթա-Գուդաուրի հատվածում տեղաշարժը թույլատրվում է միայն թեթև ավտոտրանսպորտի համար։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։

Ձյան պատճառով Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա 94-110 կմ. հատվածում (Փարավանի լեռնանցք) արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը։

Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ ծանր օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, վատ տեսանելիություն, մերկասառույց) Ախալցիխե-Նինոծմինդա 90-112 հատվածում, ինչպես նաև Ախալքալաք-Կարծախի ճանապարհի 1-30 կմ. հատվածում արգելված է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների երթևեկությունը: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։

Առատ ձյան պատճառով Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհի 1-50 կմ. (Խաշուրի-Ածկուրի) հատվածում (Ս-8) արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է։