Հանրային հատվածում հունվարի 1-ից հունվարի 10-ը հայտարարվում են հանգստյան օրեր,- այս մասին Համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն։
Ինչպես նա նշեց, դա վերաբերում է հանրային հաստատություններին։
«Դպրոցներում արձակուրդները դեկտեմբերի 29-ից հունվարի 17-ն են։ Բացի այդ, խորհուրդը որոշել է հունվարի 1-ից մինչև հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածը արձակուրդ հայտարարել։ Դա վերաբերում է պետական հաստատություններին, իսկ մասնավոր հատվածը կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասել է Ղիբրաձեն: