Թբիլիսիի Վարկեթիլի թաղամասի բնակիչը սպանել է հինգ ամսական հղի կնոջը. Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստատեսությունը։ Տղամարդուն արդեն ոստիկանները բերման են ենթարկել։
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 11-պրիմա հոդվածով, որը նախատեսում է ծանր հանգամանքներում ընտանիքի անդամի սպանությունը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վկայակոչելով հարևաններին, սպանվել է 22-ամյա Քետա Կեպուլաձեն։ Նրա ամուսինը՝ Գոգա Գզիրիշվիլին, մանկահասակ երեխայի աչքի առաջ խոհանոցային դանակով մի քանի հարված է հասցրել նրան։
Հարևանները ոստիկանություն են կանչել այն բանից հետո, երբ ամուսինների վարձակալած բնակարանից աղմուկ են լսել։ Մարդասպանը չի փորձել թաքնվել և հանձնվել է ոստիկանությանը։
Հարևանների խոսքով՝ տղամարդը չի աշխատել, ընտանիքում խնդիրներ են եղել, այդ թվում՝ ֆինանսական։ Ամուսինները հաճախ վիճել են, իսկ կինը մի քանի անգամ գնացել է տնից։