Կվիրիկաշվիլին ու Մամեդյարովը քննարկել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման հարցը

Կվիրիկաշվիլին ու Մամեդյարովը քննարկել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման հարցը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ։

Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է Հարավային գազային միջանցքի ռազմավարական բնույթը և հատկապես տվյալ ուղղությամբ կատարվող տարածաշրջանային նախագծերի կարևորությունը, ինչպես նաև երկու երկրների միջև ակտիվ համագործակցությունը։

Կվիրիկաշվիլին իրազեկել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու վրացական հատվածի կառուցման ընթացքի մասին և հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի ժամանակին։
Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև կապերը կրում են ռազմավարական բնույթ։ Կողմերը բարձր գնահատական են տվել Վրաստանում ադրբեջանական SOCAR-ի գործունեությանն ու աշխատանքներին։



Opinion, pooling and voting