Թորիա գյուղի երիտասարդությունը չունի ժամանցի վայր

Թորիա գյուղի երիտասարդությունը չունի ժամանցի վայր

Թորիա գյուղի երիտասարդությունը ֆուտբոլ է խաղում մինի ֆուտբոլի համար նախատեսված մարզադաշտում, որը վատ վիճակում է գտնվում:

Մինի ֆուտբոլի մարզադաշտը միակն է Թորիա գյուղում: Ամռանը, երբ անձրևները շատ են լինում, մարզադաշտը հեղեղվում է անձրևաջրերից: Մարզադաշտի ցանցերի վրա մեծ անցքեր են առաջացել:

Գյուղում որպես այդպիսին ժամանցի վայր չկա, որի պատճառով գյուղի երիտասարդները հավաքվում են գյուղի կենտրոնում և թղթախաղ են խաղում:

Երիտասարդության հիմնական զբաղմունքը հանդիսանում է գյուղատնտեսությունը:

Մանրամասների մասին տեղեկացանք Թորիա գյուղի երիտասարդության ներկայացուցիչ Հարություն Մալխասյանից:


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting