
TikTok-ն առաջին տեղն է զբաղեցրել համացանցի ամենահանրահայտ կայքերի վարկանիշում՝ առաջ անցնելով 2020 թվականի առաջատար Google-ից։ Այս մասին են վկայում Cloudflare ընկերության անցկացրած հետազոտության տվյալները։
Կարճ տեսանյութերի ստեղծման և դիտման հարթակն առաջատարի դիրք է զբաղեցրել արդեն այս տարվա փետրվարին, իսկ այն պահպանել կարողացել է օգոստոսից։ Անցած տարի սոցցանցը եղել է 7-րդ հորիզոնականում։
Երկրորդ տեղում Google-ն է, նրան հաջորդում է Facebook-ը։
TikTok հավելվածը պատկանում է չինական ByteDance ընկերությանը, թողարկվել է 2018-ին։ shantnews.am