Հայաստանը պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ,- այս մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով, համապարփակ խաղաղության հաստատումը Երևանի կարևորագույն նպատակներից է, և այս առումով կարելի է դիտարկել Ադրբեջանի հետ ընթացող բոլոր քննարկումները։
Ըստ Փաշինյանի՝ տեղեկատվական քաոսի պատճառով Հայաստանը կարծես դեմ է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, սակայն, ըստ նրա, դա այդպես չէ:
Ինչպես նշել է Փաշինյանը, Հայաստանը համաձայնել է բացել երկաթուղային տրանսպորտը Ադրբեջանի հետ։
Հայաստանի վարչապետը կենտրոնացել է նաև Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների վրա՝ նշելով, որ եթե հայ-թուրքական բանակցությունները հաջողությամբ պսակվեն, ապա ինքը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև, Մոսկվայում կայացած այսպես կոչված 3+2 ձևաչափով հանդիպման մասին և նշեց, որ առաջին հանդիպումից դրական տպավորություն ունի, ինչը չի նշանակում, որ ռիսկեր չկան։
«Ընդհանուր առմամբ «3+2» ձևաչափը համապատասխանում է կառավարության ծրագրի դիրքորոշմանը, որ մենք ցանկանում ենք մասնակցել տարածաշրջանային բանակցություններին։ Եթե մենք երկկողմ ձևաչափով բանակցենք Ադրբեջանի հետ, ապա արդեն կբանակցենք Թուրքիայի հետ։ Իրանի հետ մեր երկխոսությունը շարունակվում է: Ռուսաստանի Դաշնությունը մեր մշտական գործընկերն է։ Անտրամաբանական կլինի այս միջավայրում չցանկանալ խոսել, եթե բոլորի հետ առանձին խոսենք»,- ասել է Փաշինյանը։ 1tv.ge