Այսօր քրիստոնյաների մի մասը նշում է Սուրբ Ծնունդը

Այսօր քրիստոնյաների մի մասը նշում է Սուրբ Ծնունդը

Սուրբ Ծննդյան տոնը նշելու ամսաթվերի տարբերությունը հուլիոսյան և գրիգորյանական օրացույցների տարբերությունից է սկսվել: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Սուրբ Ծնունդը նշում են կաթոլիկները, աշխարհի 11 ուղղափառ եկեղեցիները, որոշ բողոքականներ, որոնք օգտվում են, այսպես կոչված, նորհուլիոսյան օրացույցից:

Հունվարի 6-ի լույս 7-ին Սուրբ Ծնունդը նշում են հայ առաքելական, վրացական, երուսաղեմյան, սերբական եկեղեցիները, Աֆոնի մենաստանը և այն կաթոլիկները, որոնք արևելյան տոնացույցին են հետևում՝ օրինակ ուկրաինական ու հունական կաթոլիկ եկեղեցին:

Կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը համարում է գլխավոր եկեղեցական տոնը, իսկ ուղղափառները համարում են, որ գլխավորը Հարության տոնն է՝  Սուրբ Զատիկը: shantnews.am