
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է քրիստոնեական եկեղեցիներին և նրանց ծխականներին, ովքեր այսօր նշում են Սուրբ Ծնունդը Վրաստանում և ամբողջ աշխարհում։
«Այսօր քրիստոնեական աշխարհի մի մասը նշում է Սուրբ Ծնունդը։ Շնորհավորում ենք քրիստոնեական եկեղեցիներին և նրանց ծխականներին, բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են Սուրբ Ծնունդը Վրաստանում և ամբողջ աշխարհում:
Կրոնական դավանանքների խաղաղ համակեցության դարավոր ավանդույթը մեր երկրի հարստությունն ու հպարտությունն է։ Թող այս ավանդույթը հավերժ ապրի մեր երկրում և օրինակ դառնա տարբեր դավանանքների մարդկանց համար՝ միասին ապրելու խաղաղ, սիրո և փոխադարձ հարգանքի մեջ։
Հույսի և սիրո այս տոնի առթիվ բոլորին բերի խաղաղություն և բարօրություն, երկարակեցություն և առողջություն»,- ասված է Վրաստանի նախագահի շնորհավորական ուղերձում։ 1tv.ge