ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը սկսել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը սկսել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելությունը Վրաստանի կառավարության հրավերով այսօրվանից ձեռնամուխ է լինում հոկտեմբերի 8-ին նախատեսված՝ Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգին:

Առաքելության անդամներն այսօր հանդիպել են Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի հետ: Նա խոստացել է առավելագույնս աջակցել առաքելության արդյունավետ գործունեությանը:

Ջանելիձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Դա երկարաժամկետ առաքելություն է, որը կհետևի նախընտրական ժամանակաշրջանին, ինչպես նաև ընտրությունների ընթացքին: Մենք այդ հարցում ԵԱՀԿ-ի հետ համագործակցում ենք 1999 թվականից:

Անհրաժեշտ է ընդգծել, որ այս տարի ընտրությունների ընթացքին ԵԱՀԿ առաքելության շրջանակներում կհետևեն ռեկորդային թվով անձինք՝ 15 երկրներից 26 դիտորդներ»:



Opinion, pooling and voting