
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 9։00-ի սահմաններում, Նինոծմինդայի Ազատություն և Պուշկին փողոցների կենտրոնական խաչմերուկում իրար են բախվել թեթեւ մարդատար ավտոմեքենաներ։
Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել։ Մեքենաները զգալի վնասվել են։
Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։