Երվանդ Սավոյանի նախաձեռնությամբ իրականացվում է բարեգործական ակցիա՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի սոցիալապես անապահով, բազմազավակ և ծնողազուրկ ընտանիքների համար։
Ակցիային կարող էին մասնակցել բոլոր նրանք, ովքեր ցանկանում էին, իրենց ինչ-որ կերպ զգալ Ձմեռ պապ և նվեր անել երեխաներին։
Երվանդ Սավոյանի խոսքով, արդեն հավաքվել է մոտ 90 պարկ. Պարկերի պատրաստմանը մասնակցել են «NOR » ռադիոյի անձնակազմը, շտապօգնության անձնակազմը և քաղաքապետարանի բնակիչները։
Պարկերում կան քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ, հագուստ և օրացույց։ Ակցիայի նպատակն է շնորհավորել Ամանորը և ուրախացնել երեխաներին։