Վրացական իշխանությունները փորձում են ռացիոնալ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ:
Այդ մասին սևծովյան Անակլիա ավանի ամառային դպրոցում ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, այդ ուղղությամբ մեր քաղաքականությունն ուղղված է Ռուսաստանի հետ իրավիճակը չսրելուն, ռացիոնալ, հանգիստ երկխոսություն վարելուն:
Դա վիճելի թեմաները դիվանագիտական համատեքստից ռազմական համատեքստ տեղափոխելու փորձ է»,- ասել է նա: