Մենք ողջունում ենք Վրաս…տանում անցկացված ընտրությունները, որպես այդ երկրի պատմության մեջ իշխանությունը խաղաղ հանձնելու առաջին օրինակ: Այս մասին Լյուքսեմբուրգում հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Քեթրին Էշթոնը՝ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ:
Էշթոնը նշել է, որ Վրաստանի նոր վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պետք է աշխատի երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ՝ ի բարօրություն վրաց ժողովրդի: Նրա խոսքով, Վրաստանի ապագայի համար կարեւոր է, որպեսզի այս ժամանակահատվածը լինի հանգիստ եւ լավ կառավարելի, հաղորդում է Interpressnews-ը:«Նոր վարչապետը, ում հետ ես խոսել եմ, պետք է համագործակցի նախագահի հետ՝ հանուն իր ժողովրդի բարեկեցության»,-ընդգծել է Էշթոնը:«Եվրամիությունը հավատարիմ է Վրաստանի հետ ամբողջական համագործակցության քաղաքականությանը: Մենք պատրաստ ենք աջակցել քաղաքական համագործակցությանը եւ տնտեսական ինտեգրմանը»,-ասել է Քեթրին Էշթոնը:/news.am/