Վրաստանն ամենաանվտանգ երկրներից է

Վրաստանն ամենաանվտանգ երկրներից է

Հանցագործության ցուցանշով աշխարհի 118 երկրների մեջ Վրաստանը ամենաանվտանգ երկրների առաջին եռյակի մեջ է մտնում: Նմանատիպ եզրակացության է հանգել Numbeo էլեկտրոնային տեղեկատվական համակարգը:

2015 թվականին միեւնույն կազմակերպության հետազոտության համաձայն` Վրաստանը 6-րդ տեղում է եղել: 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով` Վրաստանը հայտնվել է 116-րդ տեղում: Ըստ հանցագործության ինդեքսի Վրաստանից ավելի անվտանգ են համարվել Սինգապուրն ու Հարավային Կորեան:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին, ապա Հայաստանը, ըստ Numbeo-ի 99-րդն է, Ադրբեջանը՝ 95-րդը, իսկ Ռուսաստանը՝ 50-րդ հորիզոնականում է: Ըստ հանցագործության ինդեքսի, ամենավտանգավոր երկրների թվում են Վենեսուելան, Պապուա Նոր Գվինեան, Հոնդուրասը, Հարավային Սուդանը և Հարավաֆրիկյան հանրապետությունը:

www.aliq.ge



Opinion, pooling and voting