“Ես ամենաերջանիկ մարդն եմ”,- Սարգիս Հովհաննեսի Սիմոնյան

“Ես ամենաերջանիկ մարդն եմ”,- Սարգիս Հովհաննեսի Սիմոնյան

Ռադիոնորում մեզ հյուրընկալվել էր Հեշտիա գյուղ բնակիչ Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանը, ով մեր ռադիոկայանի անդավաճան ունկնդիրն է: Նա որոշել էր այցելել մեզ և մոտիկից ծանոթանալ ռադիոկայանի աշխատանքին, որը նա լսում է ամեն օր:

Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանը ծնվել է 1930 թվականի փետրվարի 14-ին Հեշտիա գյուղում: Միջնակարգ կրթություն նա ստացել է Հեշտիա գյուղի 8-ամյա դպրոցում, այնուհետև 1949 թվականին ուսումը շարունակել է Նինոծմինդայի հայկական դպրոցում:

1952 թվականին ավարտելով դպրոցը, նա զորակոչվել է Սովետական բանակ: Ծառայության տարիներին ընդունվել է զինվորական ուսումնարան, սպայի բաժին: 1956 թվականին բանակից վերադարձել է և ընդունվել Ախալքալաքիի գյուղատնտեսական տեխնիկումի անասնաբուժական ֆակուլտետը: Սարգիս Սիմոնյանը միաժամանակ սովորել և աշխատել է գյուղատնտեսական տեխնիկումի կոմսոմոլի քարտուղար:

Ուսումնառությունից հետո վերադարձել է իր հայրենի Հեշտիա գյուղ, որտեղ 2 տարի աշխատել է գյուղի անասնաբույժ: 1975 թվականից 20 տարի աշխատել է Ախալքալաքիի և Նինոծմինդայի ախտահանման հիմնարկներում:

Արդեն երկու ամիս է Սարգիս Սիմոնյանը սկսել է վատ տեսնել: Նրա խոսքով` իր ստացած թոշակը չի բավարարում դեղամիջոցի և բուժման համար:

“Ես ամենաերջանիկ մարդն եմ, ունեմ 5 երեխա, 12 թոռ և 12 ծոռ”,- ասում է Սարգիս Հովհաննեսի Սիմոնյանը:

Մանրամասների մասին կարող եք լսել ստորև Սարգիս Սիմոնյանի հետ ունեցած մեր հարցազրույցում.

Անաիտ Զալալյան



Opinion, pooling and voting