
Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 հայ զինծառայողների։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը։
Հայաստանի արռգործնախարարության խոսնակը հաստատել է լուրը` հայտնելով հայրենիք վերադարձների տվյալները.
Սարգիս Աբրահամյան Արթուրի
Արման Խաչատրյան Վաչագանի
Վահե Աղաջանյան Սասունի
Սուրեն Խաչատրյան Լյովայի
Արամ Ավետյան Արտյոմի:
Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի` նոյեմբերի 16-ի բախումներից հետո, ներառյալ վերոնշյալ անձինք, հայրենիք է վերադարձվել 26 ռազմագերի, ևս 6 ռազմագերու իր տարածքում գտնվելու մասին Ադրբեջանը տվյալներ է ներկայացրել Եվրադատարանին։
Նկատենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի ԱԱԽ որոշմամբ` 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: