Վրաստանի դպրոցներում ի հայտ կգան «ազատ դասեր»

Վրաստանի դպրոցներում ի հայտ կգան «ազատ դասեր»

Ուսումնական նոր տարվանից Վրաստանի դպրոցներում կարելի կլինի հաճախել «ազատ դասերի», որոնք հնարավորություն կտան ներդնել ուսման ոչ ստանդարտ մեթոդներ, ինչպես նաև ուսուցիչներին կտա հավելյալ վաստակելու հնարավորություն։

Վրաստանի կրթության ու գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի տվյալ նախաձեռնությունն արդեն հավանության է արժանացել ու հաստատվել Վրաստանի կառավարության կողմից։

Որպեսզի տրվի ազատ դաս անցկացնելու իրավունք, ուսուցիչը պետք է հաղթի կրթության նախարարության մրցույթին։ Ջեջելավան չի բացառել, որ դպրոցներում երեխաները կցանկանան ուսումնասիրել այնպիսի օտար լեզու, որը չկա դպրոցական ծրագրում։

Նրա խոսքերով՝ «ազատ դասը» կարող է առնչվել բնապահպանությանը, շրջակա միջավայրին, ճանապարհային անվտանգ երթևեկությանը կամ ժողովրդավարությանը։

Եթե ուսուցիչը հաղթի մրցույթում ու ստանա դրամաշնորհ, ապա ազատ դասընթաց անցկացնելու համար Կրթության նախարարությունը հատկացնելու է 3000 լարի (1305 դոլար), որոնցից 1000 լարին (435 դոլար) բաժին կընկնի ուսուցչին, 1000 լարին՝ դպրոցին, ևս 1000 լարի կուղղվի ազատ դասընթացի անցկացմանը։

Վրաստանի պետական դպրոցներում ուսումնական գործընթացը կսկսվի սեպտեմբերի 15-ից։



Opinion, pooling and voting