Ստամբուլից Բաթում թռչող Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը ուժեղ քամու պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Վրաստանի սևծովյան քաղաքում, ինչից հետո մեկնել է Թուրքիայի Տրապիզոն քաղաքի օդանավակայան։ Այս մասին հայտնում է Batumelebi հրատարակությունը։
Ինչպես հայտնում է Flightradar 24-ը, TK390 ինքնաթիռը երկար ժամանակ պտտվել է Բաթումի վրայով, այնուհետև թեքվել դեպի հարավ-արևմուտք և ի վերջո վայրէջք կատարել Տրապիզոնում՝ Վրաստանի սահմանից մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա։
«Ոչ մի արտառոց բան»,- լրագրողներին տված մեկնաբանությունում ասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի աշխատակիցը։
Ներկայում Բաթումի օդանավակայանն աշխատում է բնականոն ռեժիմով։ Այլ թռիչքների հետաձգման մասին դեռևս չի հաղորդվում։