Առաջին եռամսյակի վերջում գնաճը կսկսի նվազել, իսկ տարեվերջին այն հեռու չի լինի սահմանված թիրախից,- կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։
Նրա խոսքով, գնաճի պատմական առավելագույնը նկատվում է նաեւ Վրաստանի առեւտրային գործընկեր երկրներում։
«Մենք տեսնում ենք, որ գնաճը ոչնչով չի տարբերվում նրանից, ինչ կատարվում է աշխարհում։ Այսօր իսկապես կարելի է ասել, որ երկիրը մեկուսացված չի լինի COVID-ի հետ կապված, և երբ աշխարհում COVID-ի դեպքերի թիվն ավելանա, դա կազդի նաև Վրաստանի վրա։ Նմանապես, Վրաստանը չի կարող բացառություն լինել գնաճից՝ հաշվի առնելով, որ գնաճը Covid-ի ուղեկցող բացասական տնտեսական հետևանքներից մեկն է։ Գնաճի պատմական առավելագույնը մենք տեսնում ենք մեր առևտրային գործընկերների շրջանում և աշխարհում։ Ուստի կարևոր է, որ հարկաբյուջետային հատվածում ձեռնարկվող միջոցառումները, ինչպիսիք են դեֆիցիտի կտրուկ կրճատումը, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության խստացմանն ուղղված Ազգային բանկի քայլերը, երաշխավորեն, որ այդ գործընթացները չեն վերածվի երկարաժամկետ գնաճի,- ասել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին։1tv.ge