Վրաստանի սևծովյան ափին փոթորիկը հինգ բալի է հասնում, Բաթումում հեղեղում է սկսվել

Վրաստանի սևծովյան ափին փոթորիկը հինգ բալի է հասնում, Բաթումում հեղեղում է սկսվել

Տեղատարափ անձրևի հետևանքով Բաթում ափամերձ քաղաքի (Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) մի քանի փողոցներ հայտնվել են ջրի տակ, իսկ փոթորիկը Վրաստանի սևծովյան ափին կազմում է 4-5 բալ։

Փոթորիկը կշարունակվի մինչև երեկո, իսկ սեպտեմբերի 2-ի առավոտյան ծովն աստիճանաբար կհանդարտվի։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը՝ փոխանցում է Novosti Gruziya-ն։ Բաթումում աշխատում են հատուկ ծառայությունները, որոնք կարգի են բերում քաղաքի փողոցները՝ նշել են քաղաքապետարանում:

Բաթումի մերձակա Չաքվի ավանում վատ եղանակը նույնպես տհաճություններ է պատճառել: Դումբաձեի փողոցում վեց ընտանիքների տներ հեղեղվել են, իսկ առավոտյան Բաթում – Քուբուլեթ – Չաքվի ճանապարհի հատվածում ափերից դուրս է եկել գետը և ջրածակ արել կենտրոնական մայրուղին:



Opinion, pooling and voting