
Երկիրը գտնվում է զանգվածային անհետացման վեցերորդ ալիքի եզրին: Այս մասին հայտարարել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Փոլ Էրլիխը։ Նրա խոսքով, որը մեջբերում է Daily Mail-ը, բուսական ու կենդանական աշխարհի մեկ միլիոն ներկայացուցիչներ անհետացման եզրին են։
Զանգվածային անհետացումը միայն մեկ սպառնալիքն է։ Ցուցակում են նաև կլիմայի փոփոխությունը, գլոբալ թունավորումները և միջուկային սպառազինությունների մրցավազքի վերսկսումը։ Ջրհեղեղները, երաշտները և անտառային հրդեհները կարող են ավերածություններ առաջացնել մոլորակի վրա, ինչպես հրաբխի զանգվածային ժայթքումը կամ հսկա աստերոիդը:
Մյուս խնդիրն այն է, որ Երկրի վրա չափազանց շատ մարդիկ կան: «Իսկ նրանցից ամենահարուստները չափից շատ են սպառում, և այս ամենը առաջացնում է սեռային, ռասայական և տնտեսական անհավասարություն», – իր մտքերով կիսվել է պրոֆեսորը:
Նա հիշեցրել է, որ 66 միլիոն տարի առաջ հսկա աստերոիդը ոչնչացրեց մեր մոլորակի վրա ապրող դինոզավրերին։