Թբիլիսիի բնակիչների համար էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը չի դադարեցվի վճարումներն ուշացնելու պատճառով, այս մասին հայտնել է Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող ազգային հանձնաժողովի (GNERC) անդամ Գիորգի Ֆանգանին։
«Թբիլիսիում ապրող քաղաքացիները կունենան հնարավորություն ավելի ուշ վճարել էլեկտրաէներգիայի և ջրի վճարները։ Շատ ահազանգեր ենք ստացել քաղաքացիներից հաշվարկների հետ կապված և հորդորում ենք որևէ թյուրիմացության դեպքում դիմել մեզ», — ասել է հանձնաժողովի ներկայացուցիչը։
Ֆանգանին նաև նշել է, որ գազի և էլեկտրականության սակագները չեն բարձրացել և չեն էլ բարձրանալու։
«Հաճախ է տարածվում ապատեղեկատվություն այն մասին, որ գազի և էլեկտրականության սակագները բարձրացել են, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է սուբսիդավորման ծրագրին, ապա այն այս տարի չի գործում, սակայն էներգետիկայի ոլորտում տարեկան 300-400 մլն լարի (97-129 մլն դոլար) է տրամադրվում սուբսիդավորման նպատակով» — նշել է Ֆանգանին։aliq.ge