Վիրահայերի միությունը ինտեգրացմանը վերաբերող նախագծի շրջանակներում իրականացնելու է փոխանակման ծրագիր Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում:
Նախագծի շրջանակներում Վիրահայերի միությունը այս տարվա ապրիլին արդեն իրականացրել է նմանատիպ ծրագիր, որին մասնակցել էին 30 դպրոցական և ուսանող ինչպես Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանից, այնպես էլ Թբիլիսիից:
Նախագծի նպատակն է ազգային փոքրամասնությունների ինտեգրումը, տարբեր էթնիկ խմբերի միջև սերտ կապերի ձևավորումը, ինպես նաև նրանց ներգրավումը Վրաստանի հասարակական կյանքում: «Իմ Թբիլիսի» նախագծի շրջանակներում նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք էապես նպաստելու են Վրաստանում տարբեր ազգային փոքրամասնությունների սերտացմանը: Երկօրյա նախագծի շրջանակներում երիտասարդ մասնակիցները կայցելեն Վրաստանի տարբեր տեսարժան վայրեր: