Ծալկա֊Նինոծմինդա հատվածը գործում է սահմանափակումներով

Ծալկա֊Նինոծմինդա հատվածը գործում է սահմանափակումներով

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով Վրաստանի ողջ տարածքում այս պահին գործում են երթևեկության սահմանափակումներ հետևյալ ճանապարհներին.

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մյուս տիպի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Ձյան, բքի և վատ տեսանելիության պատճառով Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա կմ105-կմ110 (Փարավանիի լեռնանցք) հատվածը փակ է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և այլ տրանսպորտային միջոցների համար։

Առատ ձյան պատճառով Քութաիսի-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ39-կմ62 (Նաքերալայի լեռնանցք) հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժն արգելված է, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Այնուամենայնիվ, սահմանափակումները գործում են հետևյալ ճանապարհների համար.

Առատ ձյան պատճառով Սաչխերե-Օնի ճանապարհահատվածում արգելված է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։

Առատ ձյան պատճառով Բաթումի-Ախալցխա ավտոճանապարհի կմ86-կմ106 հատվածում թույլատրվում է միայն արտաճանապարհային երթեւեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկությունն արգելված է։

Ձյան և մերկասառույցի պատճառով Քութաիսի-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի կմ88-կմ125 (Լենտեխի-Մելե) ճանապարհին արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով ավտոտրանսպորտի տեղաշարժը:

Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի կմ138-կմ186 (Մեստիա-Ուշգուլի) ավտոճանապարհին արգելվում է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 30 նստատեղից ավելի տարողությամբ ավտոբուսների տեղաշարժը։ Արտաճանապարհային տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։ Ավտոճանապարհի կմ1-կմ138 (Զուգդիդի-Մեստիա) հատվածում երթևեկությունն ազատ է։

Ճանապարհների վարչությունը հորդորում է բնակչությանը ձմեռային շրջանում երթևեկել համապատասխան անվադողերով, պատշաճ տրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։