Իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը Moskva 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամի կրողը մեկ անգամ փռշտալով կարող է վարակել միանգամից մոտ հարյուր մարդու։
«Մինչ այժմ մենք երբեք վարակի նման տարածում չենք ունեցել, կարմրուկը համարվում էր ամենավարակիչ հիվանդությունը, սակայն «Օմիկրոնը» այս առումով գերազանցեց նույնիսկ նրան», – ասել է Բոլիբոկը։
Նա նշել է, որ վիրուսը չափազանց արդյունավետ է տարածվում օդակաթիլային եղանակով։
«Կարծում եմ, որ նույնիսկ խոսելը, սովորական շնչառությունն ու հորանջելը բավական են թքի, լորձի մասնիկներ պարունակող աերոզոլի արտանետման համար, որում բավականաչափ վիրուս կլինի միանգամից հարյուր մարդու վարակելու համար»,- ասել է Բոլիբոկը։
Բժիշկը հավելել է նաեւ, որ օմիկրոնը հատկապես վտանգավոր է երեխաների համար։