Այսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Բախման հետևանքով բետոնե էլեկտրասյունը կոտրվել է և բարձր լարման լարերն են պահում, որ սյունը չի տապալվում: shamshyan.com