Հեշտիա գյուղում գազի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած

Հեշտիա գյուղում գազի պատճառով պայթյուն է տեղի ունեցել, կա տուժած

Սեպտեմբերի 3-ին ժամը 14:00-ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի բնակիչ Շոթա Բդոյանի տանը գազի պատճառով պայթյուն էր տեղի ունեցել:

Պայթյունի հետևանքով տան մի մասը քանդվել է, իսկ 1958 թվականին ծնված բնակիչ Շոթա Բդոյանը այրվածքներով տեղափոխվել է Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց: Ինչպես մեզ տեղեկացրեց հերթապահ բժիշկ Արմեն Դուրգարյանը, տուժածի մոտ առկա են 1-ին և 2-րդ աստիճանի այրվածքներ, իսկ վիճակը գնահատվում է կայուն:

Գազի պայթյունը առաջացել էր Շոթա Բդոյանի մեղքով, ով ցանկացել էր սուրճ եփել և, մոռանալով վերջինիս մասին, այն թողել էր գազօջախին: Սուրճը թափվելով հանգցրել էր գազօջախի կրակը, ինչի հետևանքով տունը լցվել էր գազով և երկրորդ անգամ գազօջախը վառելու փորձից տեղի էր ունեցել պայթյուն:



Opinion, pooling and voting