Մեզ ամուր նյարդեր են հարկավոր. Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային միջադեպերի մասին

Մեզ ամուր նյարդեր են հարկավոր. Նիկոլ Փաշինյանը՝ սահմանային միջադեպերի մասին

«Ցավոք, շարունակում ենք միջադեպեր ու զոհեր ունենալ սահմանին: Ես ասել եմ ու Կառավարության ծրագրում էլ արտահայտված է առաջին՝ երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրանել, բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր հռչակած՝ մեր երկրի ու տարածաշրջանի համար խաղաղ օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ցույց տալ, որ դա հնարավոր չէ»,- Կառավարության այսօրվա նիստի ավարտին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Պետք է ամեն ինչ անենք, որ մեր երկրի շուրջը ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր»: