Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Բարսելոնայի» հետ։ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում տեղի ունեցած «Էլ Կլասիկոյում» 3։2 հաշվով առավելության հասավ Արքայական թիմը։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։ Լրացուցիչ ժամանակում իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին հաղթանակ եւ եզրափակիչի ուղեգիր բերեց ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի գոլը։
Եզրափակիչի մյուս ուղեգիրը հունվարի 13-ին կվիճարկեն Մադրիդի «Աթլետիկոն» ու Բիլբաոյի «Աթլետիկը»։ news.am