Թուրքիայի իշխանությունը հայկական «Fly one Armenia» ավիաընկերությանը թույլ է տվել չվերթներ իրականացնել դեպի Ստամբուլ։ Հայկական ավիաուղիները թռիչքներ է իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ։
«Fly one Armenia» ներկայացուցիչների խոսքով, դեպի Ստամբուլ առաջին չվերթը նախատեսված է փետրվարի 2-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն թույլ է տվել «Fly one Armenia»-ին և թուրքական «Պեգասուս» ավիաընկերությանը անկանոն չվերթեր իրականացնել Երևան-Ստամբուլի ուղղությամբ։ 1tv.ge