Կախեթի մայրուղու գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով Թբիլիսիի մոտ 7600 բաժանորդ առավոտյան 10-ից մնացել է առանց բնական գազի, հայտնում է Tbilisi Energy գազաբաշխիչ ընկերությունը։ Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարը տեղի է ունեցել ուշ գիշերը։ Գազամատակարարումը կվերսկսվի ժամը 19։00-ից։
Վարկեթիլի, Բերիաշվիլի, Ռազիկաշվիլի, Մամիսաշվիլի, Լորթքիփանիձե, Անդրիա Դադիանի փողոցների երրորդ զանգվածի բնակիչները գրեթե տասը ժամ առանց գազ են մնացել, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Անջատումը կազդի նաեւ «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի, թիվ 108 դպրոցի, թիվ 210 մանկապարտեզի, «Տեգատա Մոթորս» ՍՊԸ-ի, «Վրացական երկաթուղի» ԲԲԸ-ի, բանկերի մի քանի մասնաճյուղերի եւ եկեղեցիների վրա։ news.am