
Հայ, տաջիկ և ղրղզ խաղաղապահները հեռացել են Ալմաթիից: Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդվում է, զինվորականները վերադարձել են մշտական տեղակայման վայրեր։
Տաջիկ և հայ խաղաղապահները ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռներով լքել են Ղազախստանը, իսկ ղրղզական զորքերը հայրենիք են վերադարձել ցամաքային սահմանով։
Հիշեցնենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախումբը Ղազախստան էր ուղարկվել հունվարի 6-ին՝ երկրի նախագահի խնդրանքով։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երկրում բողոքի ցույցերը հանգեցրին բախումների և զոհերի:
Ինչպես հայտնի է, Ղազախստանից օտարերկրյա խաղաղապահների դուրսբերումը պետք է ավարտվի հունվարի 19-ին։