Սեպտեմբերի 3-ին ժամը 14:00-ի սահմաններում Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի բնակիչ Շոթա Բդոյանի տանը գազի պատճառով պայթյուն էր տեղի ունեցել:
Պայթյունի հետևանքով տան մի մասը քանդվել է, իսկ 1958 թվականին ծնված բնակիչ Շոթա Բդոյանը այրվածքներով տեղափոխվել է Նինոծմինդայի շրջանային հիվանդանոց: