Հունվարի 17-ից Վրաստանում աշխատանքի են վերադառնում բոլոր նախակրթարանները, սակայն դրանք կգործեն հատուկ սահմանված կանոնակարգով, – այս մասին հայտարարել է մանկապարտեզների կառավարման գործակալությունը:
Հիմնական 5 կանոները, որոնք պետք է խստագույնս պահպանեն նախակրթարանները.
1. Կողմնակի անձանց թույլ չի տրվում մուտք գործել վաղ և նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Երեխաների ընդունելությունը պետք է իրականացվի միայն հաստատության աշխատակցի կողմից:
2. Հաստատության մուտքի մոտ պետք է անցկացվի ջերմային զննում` անձնակազմի, ինչպես նաև երեխաների և նրանց ծնողների առողջությունը վերահսկելու համար` ջերմաստիճանը չափելով:
3. Թերմոսկրինինգի ժամանակ 37 կամ 37-ից բարձր ջերմաստիճանի դեպքում անձը 15 րոպե ընդմիջումներով սպասման վայրում ենթարկվում է ջերմաչափման։ Ամեն օգտագործումից հետո սնդիկային ջերմաչափը պետք է ենթարկվի ախտահանման:
4. Հաստատությունը պետք է հոգա երեխաների ընդունման և հանձնման գրաֆիկի ճշգրտության համար, իսկ խախտման դեպքում պարտադիր պայման է, որ ծնողը 10 րոպե շուտ տեղեկացնի այդ մասին, որ երեխան հասցնի պատրաստվել:
5. Երեխաներին պետք է տրամադրվի անհատական տուփեր մատիտների, մկրատների և այլ իրերի համար, որպեսզի բոլորը կարողանան օգտագործել անհատական տուփ զվարճանքի/խաղերի ժամանակ: Արգելվում է տնից խաղալիքնըր տանել:jnews.ge