Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները ժամանել են Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տուն, որտեղ կկայանա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըչը։
Դեկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար կողմերը շուտով փոխադարձաբար կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, ինչպես նաև կբացվի չարտերային չվերթ Երևանի հետ։ Նախարարը նշել է, որ Անկարան դիտարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ թռիչքների համար։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմաիլօղլուն հայտարարել է, որ թուրքական Pegasus ավիաընկերությունը մոտ օրերս կսկսի թռիչքներ իրականացնել Ստամբուլի և Երևան միջև։
Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, երկու երկրների սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Երկրների միջև բարդ հարաբերությունների պատճառ են հանդիսանում մի շարք հանգամանքներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ղարաբաղի հարցում ադրբեջանական դիրքորոշմանը Անկարայի աջակցությանը և 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի կտրուկ արձագանքին։