Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) որոշել է ընդունել Ուկրաինային ու Վրաստանին, սակայն ժամկետ չի նշել։ Այս մասին լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ուկրաինան արդեն խնդրել է միանալ, և մենք որոշեցինք աշխատել դրա ուղղությամբ՝ աջակցելով նրա բարեփոխումներին՝ օգնելով արդիականացնել զինված ուժերը մեր չափանիշներին համապատասխան: 2008 թվականին մենք որոշեցինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, սակայն չպարզեցինք, թե կոնկրետ երբ»,- ասել է Ստոլտենբերգը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայի իշխանությունները կարող են Ուկրաինային դաշինքին միանալու հնարավորություն չտալ։ Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև աստիճանական մերձեցման վրա։