Ֆրանսիայի կոշտ պատասխանը ԼՂ կարգավորման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

Ֆրանսիայի կոշտ պատասխանը ԼՂ կարգավորման վերաբերյալ Ալիևի հայտարարությանը

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն կոշտ արձագանքել է Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։

Ռահման Մուստաֆաևը Twitter-ի իր էջում տարածել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ այն լուծված է։

«Պարոն դեսպան, դիվանագիտությունը նախ և առաջ կայանում է նրանում, որ դեսպանը պետք է հարգանքով վերաբերվի այն ​​երկրին, որին պատիվ ունի ծառայելու։ Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահն է, իսկ դուք ձևացնում եք, թե հրաժարվում եք նրանից։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվել, հրադադարի ռեժիմը չի պահպանվում։ Նախօրեին Հայաստանում 3 զոհ կար»,- գրել է Լուազոն Twitter-ի իր էջում։