Հունվարի 14-15-ի իրադարձություններից հետո գիշերային ակումբները նախատեսում են անորոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում է էլեկտրոնային երաժշտության և ակումբային տեսարանի «act4culture» միավորման ղեկավար Դավիթ Լեժավանից։
Ըստ Լեժավանիի՝ որոշումը կայացրել են ակումբային տեսարանի ներկայացուցիչները՝ կապված Վրաստանում կորոնավիրուսի նոր շտամի՝ «օմիկրոն»-ի արագ տարածման հետ, իսկ աշխատանքների շարունակման ժամկետները կախված կլինեն համաճարակաբանական իրավիճակից։
«Հստակ ժամկետ չունենք, թե որքան ժամանակով, բայց այս համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով դադարեցնում ենք ակումբների գործունեությունը։ Բոլորս էլ գիտակցում ենք, որ մեզ սպասվում է անբարենպաստ ժամանակաշրջան, ուստի այս քայլը կլինի ամենապատասխանատուն»,- հայտարարել է Լեժավան:aliq.ge