Դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվել է

Դպրոցներում ուսումնական գործընթացը վերսկսվել է

Վրաստանի ողջ դպրոցներում այսօրվանից վերսկսվել է ուսումնական գործընթացը։ Կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ Վրաստանի բոլոր պետական ​​և մասնավոր դպրոցները լիովին պատրաստ են դպրոցական շենքերում ուսումնական գործընթացի վերսկսմանը։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի բոլոր դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը։

Նախարարությունը շարունակում է հնարավորություն տալ ծնողներին ընտրել հեռավար ուսուցման ձև, իսկ ռիսկային խմբերի ուսուցիչները, ցանկության դեպքում, կարող են դասերն անցկացնել հեռակա կարգով։

Covid վիրուսի հայտնաբերման դեպքում կետային սահմանափակումները կշարունակվեն. Դպրոց հաճախելու դեպքում I-XII դասարանների աշակերտներից կպահանջվի կրել դիմակ, իսկ պետությունը կշարունակի ուսուցիչների պարտադիր թեստավորումը:

Այս փուլում պատվաստվել է ուսուցիչների և դպրոցների ղեկավարության 73 տոկոսը։

Այսօր աշխատանքի են անցել նաև գյուղերի մանկապարտեզների մի մասը։ Իսկ մնացած մանկապարտեզները հունվարի 20-ից կվերսկսեն իրենց աշխատանքը։