
Շվեդիայի Ուփսալա քաղաքի ակադեմիական լաբորատորիայում հայտնաբերվել է Omicron-ի նոր մուտացիա՝ կորոնավիրուսի շտամ։ Iz.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Upsala Nya Tidning թերթը։
Մուտացիան գրանցվել է հունվարի 14-ին երեք մարդու մոտ։ Omicron-ի ենթատեսակը ստացել է BA.2 անվանումը։ Լաբորատորիայի ներկայացուցիչ Մատսա Մարտինելյայի խոսքերով՝ հասկանալու համար, թե արդյոք BA.2-ը կարող է մրցակցել նախորդ տարբերակի հետ, հարկավոր է ավելի շատ ուսումնասիրություն։
Այնուամենայնիվ, նա ավելացրել է, որ Ուփսալայում BA.2-ի ավելի շատ դեպքեր կարող են լինել, քանի որ կա հավանականություն, որ այս մուտացիան չի հայտնաբերվել COVID-19-ով որոշ հիվանդների մոտ։
Միևնույն ժամանակ աղբյուրը նշում է, որ մուտացիան հայտնաբերվել է նաև Դանիայում, Նորվեգիայում և հնդկական Կալկաթայում, որտեղ այն սկսել է լայն տարածում գտնել։